ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   8 մայիսի, 2020

ԽՈՅԵՐ

Անհնարին իրավիճակներ չկան: Կան այդ իրավիճակից դուրս գալու տարբեր ելքեր: Կարեւորը ինքներդ ընտրեք, թե որ ճանապարհով պետք է լուծեք սիրելիի հետ առաջացած խնդիրները:

ՑԼԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելիին կարող էիք հանդիպել շատ տարբեր ճանապարհներով, բայց ճակատագիրը ձեզ կապեց հենց այնպես, ինչպես ստացվեց արդյունքում: Սա նշանակում է, որ դուք ի սկզբանե միմյանց համար եք ստեղծված եղել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելիի հետ անցկացրած ձեր ժամանակը ազդել է թե նրա, թե ձեզ վրա: Այսօր դուք կզգաք այդ ազդեցությունը: Մնում է կողմնորոշվել` արդյո՞ք այդ ազդեցությունը դրական է, թե՞ բացասական:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին, բավականին, կաշկանդված կլինի շփման մեջ: Նա շատ փակ կլինի անգամ ընկերական շրջապատում: Փորձեք հասկանալ պատճառները եւ աջակցել նրան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ոչ մի սեր չարժե նրան, որ ուրիշից խլեք երջանկությունը` քանդելով նրանց հարաբերությունները: Այնպես որ` եթե ձեզ դուր եկած անձնավորոթյան կյանքում արդեն կա մեկը, ուրեմն աշխատեք հեռու մնալ նրանից եւ նրա ներկայիս կողակցի դժբախտության վրա չկառուցեք ձեր երջանկությունը:

ԿՈՒՅՍԵՐ

Յուրաքանչյուր մարդ տուժում է իր սեփական խելքից: Երբեմն, նույնիակ, ամենախելացի գրքերում գրված տողերը չեն կարող օգնել ձեզ: Երբեմն նաեւ հոգեբանն է անզոր: Լավ կլինի լսեք սեփական ուղեղին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ կհասկանա ձեր գործողությունների իմաստը: Իսկապես, մութ սենյակում դժվար է տեսնել սեւ կատվին, մանավանդ, որ այնտեղ կատու չկա: Մնում է հուսալ, որ ձեր սիրելին եւս դա կհասկանա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր նոր մանրամասներ կիմանաք ձեր սիրելիի անձնական կյանքի մասին: Մնում  է հուսալ, որ այդ նորությունը չի ազդի ձեր հարաբերությունների վրա: Պարզապես, գիտակցեք, որ անցյալը պետք է թողնել անցյալում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Արդյունքի կարող ես հասնել միայն համատեղ աշխատանքի միջոցով: Եթե ձեզ մոտ որեւէ բան լավ է ստացվում, պետք չէ դրա իրականացումը բարդել մյուսների վրա, հետո էլ դժգոհել, թե նրանք չեն կարողացել դա անել: Թող նրանք էլ զբաղվեն այն աշխատանքով, ինչն իրենց մոտ է լավ ստացվում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիի հետ կվիճեք երկրի քաղաքականության թեմայով: Դուք տարբեր տեսակետներ կկիսեք, սակայն աստղերը խորհուրդ են տալիս այս թեմայով չվիճաբանել: Միեւնույն է ձեր վեճը ոչնիչ չի կարող փոխել երկրի քաղաքական կյանքում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր հնարավոր է` սիրահարվեք հակառակ սեռի մի ներկայացուցչի, որը բավականին հեռու է ապրում ձեզանից: Դա, իհարկե, հետաքրքիր է, սակայն հիշեք, որ նման սերը կարող է ամբողջությամբ փոխել ձեր կյանքը:

ՁԿՆԵՐ

Այսօր զերծ մնացեք խոստումներ տալուց: Նման բան արեք միայն այն դեպքում, երբ հանգիստ եք եւ կշռադատված: Հակառակ դեպքում` նոր բարդ իրավիճակների առաջ ստիպված կլինեք կանգնել: 



© NEWS.am STYLE