ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   9 մայիսի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրո հարցում նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը: Վերջապես թույլ տվեք ձեր ընտրյալին հասկանալ, որ դուք անտարբեր չեք նրա նկատմամբ:

ՑԼԵՐ                   

Ձեր սիրային հարաբերություններում խնդիրնե՞ր կան, չե՞ք կողնորոշվում, թե ձեր ընտրյալն իսկապես նա է, ով ձեզ պետք է, իսկ միգուցե ձեր կյանքում միանգամից մի քանի թեկնածուներ կա՞ն: Այսօր դուք հնարավորություն ունեք գնահատել իրավիճակն այնպիսին, ինչպիսին որ այն կա:   

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ կոչ են անում պայքարել ձեր զգացմունքների համար: Եթե հորիզոնում մրցակից է հայտնվել, ապա այսօր ճիշտ ժամանակն է սկսել գործել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Անգամ եթե դուք սովոր եք զգուշավոր լինել եւ սպասել բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են զգացմունքներին, այսօր իրադարձությունները ձեզ կդրդեն արագ գործել: Պետք չէ հակառակվել դրան, այլ լինել համարձակ:  

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք պետք է ձեր ուժերը ներդնեք սիրելիի հետ հարաբերություններում առկա ձանձրույթի դեմ պայքարելու համար: Արդեն այսօր դուք պետք է մտածեք համատեղ կյանքն առավել հետաքրքիր դարձնելու ուղղությամբ: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են ուշադիր լինել ձեր խոսքերում, որպեսզի սիրելիին չվիրավորեք: Եթե անգամ սիրելին այնպիսի բան է անում, որը ձեզ դուր չի գալիս, պետք է նրան այդ մասին դիվանագիտորեն ասել: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են ուշադրություն դարձնել այն հարաբերությունների վրա, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստացվել: Միգուցե դա չստացված հանդիպում է կամ ժամադրություն, որից հետո նա այդպես էլ չզանգահարեց: Իսկ միգուցե խոսքը սիրած էակի մասին է, ումից դուք բաժանվել եք...

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք բարդ ընտրության առաջ կկանգնեք՝ սպասե՞լ մինչեւ սիրելին քայլեր կանի, թե՞ ինքնուրույն անել անհրաժեշտ քայլերը: Աստղերը հուշում են, որ նախաձեռնությունը վերցնելով ձեր ձեռքը, դուք չեք տուժի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են նայել ձեր շուրջը: Միգուցե դուք վերջապես նկատեք նրան, ով գաղտնի երազում է ձեր մասին:  Այսօր դուք հնարավորություն ունեք իմանալ ճշմարտությունը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր անձնական կյանքը կբախվի գործնականի հետ: Եթե կարողանաք երկրորդ գիծ մղել աշխատանքը, ապա սիրային հարաբերություններում կհասնեք ներդաշնակության եւ փոխըմբռնման:

ՋՐՀՈՍՆԵՐ

Օրը ձեզ հաջողություններ է խոստանում սիրային ճակատում, սակայն միայն այն դեպքում, եթե դուք դադարեք անհանգստանալ այն մասին, թե արդյո՞ք արժանի եք ձեր սիրելիին: 

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել իրական կյանքի եւ երեւակայության միջեւ առկա տարբերությանը: Միգուցե երազկոտությունը խանգարում է ձեզ տեսնել ինչ-որ կարեւոր դետալներ կամ անել անհրաժեշտ քայլեր սիրելիի հետ հարաբերություններում: 



© NEWS.am STYLE