17:31 14 օգոստոսի, 2013Օգոստոսի 13-ի ուշ գիշերին ամերիկյան «So You Think You Can Dance» պարային մրցույթում (բրիտանական «So You Think You Can Dance?» շոուի ադապտացիան) որոշվել են մրցույթի երզրափակիչ փուլ դուրս եկածները: Նրանց թվում է նաեւ 22-ամյա հայ Փոլ Քարմիրյանը:
Փոլի փայլուն պարային համարը «So You Think You Can Dance»-ի իններորդ շրջանի հաղթող Ուիթնի Քարսոնի հետ մեծ տպավորություն է թողել ժյուրիի անդամների վրա:
Պարողները կատարել են "ջայվ" եւ "չա-չա-չա" Ջեյ Լոյի Live it Up երգի հնչյունների ներքո: Մրցույթի դատավորները բարձր են գնահատել Քարմիրյանի պրոֆեսիոնալ խորեոգրաֆիան եւ փայլուն տեխնիկան, ինչպես նաեւ Քարսոնի սեքսուալ զգեստը: Դատավորներից մեկը՝ Նայջել Լիթոուն, նույնիսկ կանխատեսել է Փոլ Քամիրյանի հաղթանակը:
Հիշեցնենք, որ Փոլը դարձել է “Պարի’ր, թե կարող ես” հայկական պարային մրցույթի երկրորդ շրջանի հաղթողը:
"So You Think You Can Dance?" պարային շոուն ստեղծվել է անգլիացի հեռուստատեսային պրոդյուսեր Սայմոն Ֆուլլերի կողմից եւ եթեր է դուրս գալիս 2005 թվականից: Շոուի տասներորդ շրջանի հաղթողը կստանա դրամական պարգեւ եւ Լոս-Անջելեսի լավագույն պարային դպրոցների հետ համաձայնագիր կնքելու հնարավորություն: