«Այո, ունեցանք խնդիրներ». Անահիտ Կիրակոսյանը դադարեցրել է համագործակցությունը «Միքս շոու» հաղորդման հետ

16:04   6 մայիսի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը դադարեցրել է համագործակցությունը «Միքս շոու» հաղորդման հետ, որի համահեղինակներից էր: Հաղորդավարուհին հայտնել է, որ եղել են որոշակի խնդիրներ, որոնք, սակայն, չի ցանկացել բարձրաձայնել: Անահիտը ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է.

View this post on Instagram

A post shared by Anahit (@anahitkirakosyanofficial) on

«Ես դադարեցրել եմ «Միքս շոու» հաղորդման հետ իմ համագործակցությունը: Դա եղել է երկկողմանի որոշում: Իհարկե, ցավով եմ սա նշում, որովհետեւ մեծ հոգի եմ ներդրել, ուժ, սեր, սիրտ, կարողություն, ամեն ինչ՝ այդ հաղորդման ատեղծման համար, բայց եղավ այն, ինչ եղավ: Այո, ունեցանք խնդիրներ, որոնք պետք էլ չէ բացահայտել, պարզապես այդպես ստացվեց»:

Նա նաեւ հավելել է, որ հաղորդման այն էջերը («Ռիսկ, թե անկեղծություն» եւ «Երազանքի օր»), որոնց հեղինակն ինքն է եղել, չեն լինի այլեւս «Միքս շոու»-ում, բայց կվերադառնան նոր նախագծով:

«Հատկապես հարսանեկան էջը շատ է սիրվել, եւ ես անկասկած իմ՝ արդեն նոր հեղինակային հաղորդման մեջ խոստանում եմ անկակալներով լի, նոր ու թարմ հետաքրքիր հարսանեկան շոու: Շատ հայտնիներ արդեն համաձայնվել են ինձ հետ շարունակել ու նոր անակնկալներ մատուցել»,-ասել է հաղորդավարուհին:

Լուսանկարները՝ Անահիտ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE