Երգչուհի Գրայմսը պարզաբանել է՝ ինչու են ինքն ու Իլոն Մասկը երեխային X Æ A-12 անունը տվել

17:11   6 մայիսի, 2020

Երգչուհի Գրայմսը (Քլեր Բուշե) եւ Tesla-ի ու SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկն իրենց որդուն տվել են X Æ A-12 անունը։ Արտիստը Twitter-ում պարզաբանել է անվան նշանակությունը։

Գրայմսի խոսքով՝ անվան մեջ X-ը «անհայտ փոփոխական է», Æ-ն՝ AI հապավման («արհեստական ինտելեկտ կամ սեր») էլֆական գրությունը, A-12-ը՝ ամերիկյան ինքնաթիռ-հետախույզ։ «SR-71-ի՝ մեր սիրելի ինքնաթիռի նախորդը։ Դրանում զենք չկա, միայն արագություն։ Հզոր է մարտում, բայց առանց բռնության»,- պարզաբանել է երգչուհին։

Գրայմսը հավելել է, որ «A» տառը նաեւ նշանակում է Archangel՝ «իր սիրեկի երգը»։ Նա չի նշել կոմպոզիցիայի հեղինակը անունը։ Հրապարակման մեկնաբանություններում Մասկը հստակեցրել է, որ իրենց սիրելի օդանավը կոչվում է SR-71:

View this post on Instagram

A post shared by ꧁ ༒ Gℜiꪔ⃕es ༒꧂ (@grimes) on

Այն մասին, որ Մասկն ու Գրամսը որդի են ունեցել, հայտնի է դարձել մայիսի 5-ին։ Նա գործարարի վեցերորդ եւ արտիստի առաջին երեխան է։ Բուշեն ու Մասկը հարաբերություններ ունեն 2018թ.-ի գարնանից։



© NEWS.am STYLE