Ալյոնա Վոդոնաեւան պատմել է ազդեցիկ մեդիա մենեջերի կողմից սեռական  ոտնձգությունների մասին

23:02   6 մայիսի, 2020

Ռուս հաղորդավարուհի Ալյոնա Վոդոնաեւան հիշել է, թե ինչպես է սեռական ոտնձգությունների ենթարկվել ռուսական հեռուստատեսության ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Միտրոշենկովի կողմից:

YouTube-ում հրապարակված տեսանյութում հեռուստահաղորդավարուհին նշել է, որ միջադեպն իր հետ տեղի է ունեցել 2007 թվականին, երբ նա հայտնի հեռուստաալիքներից մեկում պետք է հաղորդավարուհի դառնար: Քաստինգն անցնելուց, փորձանմուշներն ու առաջին դրվագը նկարահանելուց հետո նրան մնում էր շփվել «գլխավոր մարդու» հետ։ Սակայն վերջին պահին ամեն ինչ ձախողվել է, քանի որ Վոդոնաեւան մերժել է նրա անպարկեշտ առաջարկը, որի խոսքը վճռորոշ էր:

«Ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ ուզում հաշվեհարդար տեսնել Վենեդիկտովի կամ ուրիշի հետ։ Պարզապես ինձ թվում է, որ երբ երկրի ամենահայտնի լրագրողներից մեկին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, դա առնվազն հրապարակման է արժանի», — պարզաբանել է Վոդոնաեւան։

Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնիի նախկին մամուլի քարտուղար Աննա Վեդուտան նրան մեղադրել էր 2012 թվականին անվայել պահվածքի մեջ: Լրագրողն իբր մեքենայի մեջ հարձակվել է իր վրա, որից հետո փորձել է մտնել տուն։ Վենեդիկտովը կտրականապես հերքել է մեղադրանքները, հայտարարելով, որ չի անցել ոչ մի սահման, իսկ շուտով Աննայից հրապարակային ներողություն է խնդրել։

Աղբյուրը՝ Версия



© NEWS.am STYLE