«Սուրբ Հռիփսիմե եկեղեցի». Սոֆի Մխեյանի լուսանկարը

13:41   7 մայիսի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, սեւ պիջակ։ Նա սպորտային կոշիկներ է ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Սուրբ Հռիփսիմե եկեղեցի»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ երգչուհին անկեղծորեն խոստովանել էր, որ կարանտինի ընթացքում գիրացել է 1 կիլոգրամով։ «Դե ասեք տեսնեմ՝ ով ինչքան է գիրացել (չաղացել) կամ նիհարել տանը մնալու ընթացքում։ Ես`+1 կգ»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE