Համացանցում ծաղրել են Քանյե Ուեսթի նոր մարզակոշիկները. դրանք ավելի շատ խինկալի են հիշեցնում

22:09   7 մայիսի, 2020

Համացանցում է հայտնվել Քանյե Ուեսթի Yeezy 451 սպորտային նոր կոշիկների նախատիպի լուսանկարը։ Instagram-ում ապրանքանիշի էջում հրապարակվել է Yeezy 451 մարզակոշիկների նոր մոդելի նմուշը, ինչպես նաեւ հաղորդվում է դրա՝ շուտով վաճառքում հայտնվելու մասին։ Կոշիկը պատրաստված է թեթեւ ցանցանման նյութից եւ կոճկվում է քուղերով։

Սակայն Twitter-ի շատ օգտատերի նախատիպը մթերք է հիշեցրել։ Օրինակ՝ նրանք այն համեմատել են խինկալիի հետ։ Մյուսներին մոդելը ոտքին հագած տոպրակներ է հիշեցրել։

Image

Ավելի քան Քանյեն այդ մոդելը կրել է փարիզյան նորաձեւության շաբաթվա ընթացքում։

View image on Twitter

Գլխավոր լուսանկարը՝ Dimitrios Kambouris/Getty Images file



© NEWS.am STYLE