Երկու տարվա հարաբերություններից հետո Կարա Դելեւինը բաժանվել է «Հմայիչ խաբեբաները» ֆիլմի դերասանուհուց

18:44   7 մայիսի, 2020

Մոդել եւ դերասանուհի Կարա Դելեւինը բաժանվել է ընկերուհուց՝ ամերիկացի դերասանուհի Էշլի Բենսոնից, հայտնում է People-ը։

Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ զույգը բաժանվել է դեռ ապրիլին։ «Կարան եւ Էշլին միշտ իրենց թռիքչներն ու անկումներն են ունեցել, բայց հիմա ամեն ինչ ավարտված է։ Նրանց հարաբերություններն ավարտվել են»,- հայտնել է նա։ Ինքնամեկուսացման ընթացքում Դելեւինը ժամանակ էր անցկացնում ոչ թե դերասանուհու, այլ իր ընկերների՝ մոդելներ Կայա Գերբերի եւ Մարգարետ Կուելիի հետ։

Դելեւինի եւ Բենսոնի միջեւ սիրավեպի մասին տեղեկությունները տարածվել են 2018թ.-ի օգոստոսին։ Համացանցում լուսանկարներ հրապարակվեցին, որում աղջիկները գրկախառնվում ու համբուրվում էին։ Ամիսներ անց աստղերը հաստատել են սիրավեպը։

2019թ.-ի հուլիսի երկրպագուներն ուշադրություն դարձրին, որ Էշլի Բենսոնը Կարա Դելեւինի անվան եւ ազգանվան առաջին տառերով դաջվածք է արել։ Նրանք նաեւ լուսանկար էին գտել, որում երեւում էր, որ Դելեւինի մարմինին դաջված է նրա ընկերուհու անվան առաջին տառը։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարները՝ Instagram, Getty Images



© NEWS.am STYLE