Բենքսին նոր գրաֆիտին նվիրել է բժիշկներին ու բուժանձնակազմին

16:51   7 մայիսի, 2020

Բրիտանացի նկարիչ Բենքսին ցուցադրել է նոր աշխատանքը, որը նվիրել է բժիշկներին ու բժշկական անձնակազմին, որոնք պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։ «Game Changer» գրաֆիտին հայտնվել է Հեմփշիր կոմսությունում Սաութհեմթոնի հիվանդանոցի միջանցքներից մեկում։ Սովորական Բեթմենն ու Սարդ մարդը զամբյուղի մեջ են, մինչ տղան տարված է մեր օրերի սուպերհերոսի՝ բուժքրոջ տեսքով տինիկով։ Նկարիչն բժիշկներին ուղերձ է հղել. «Շնորհակալություն ամենի համար, ինչ անում եք։ Հույս ունեմ, որ այդ նկարը այդ վայրն առավել վառ կդարձնի, նույնիսկ անկախ նրանից, որ այն սեւ-սպիտակ է»։

View this post on Instagram

A post shared by Banksy (@banksy) on

Անգլիայում ինքնամեկուսացման ռեժիմի ավարտից հետո հիվանդանոցի ղեկավարությունը ծրագրում է գրաֆիտին ցուցադրել բոլորին։ Բենքսիի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ ավելի ուշ «Game Changer» աշխատանքն աճուրդի կհանվի, իսկ վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն National Health Service-ի (Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայություն) կարիքներին։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE