«Իմ աշխարհ, իմ հրաշք, իմ ժպիտ ու իմ ուրախություն». Սարգիս Գրիգորյանը ջերմ շնորհավորել է դստերը

22:39   7 մայիսի, 2020

Սարգիս եւ Մանո Գրիգորյանների դուստրը՝ Էվան, նշում է ծննդյան օրը։ Նա դառնում է 10 տարեկան։

Դերասանն այդ առիթով հրապարակում է արել Instagram-ում՝ ջերմ շնարհավորելով դստերը։ «Իմ աշխարհ, իմ հրաշք, իմ ժպիտ ու իմ ուրախություն, այսօր դու դարձար 10 տարեկան... Տեր աստված, ինչ արագ են հոսում տարիները... Դու մեծանում ես, իսկ ես ոչ մի կերպ չեմ ուզում ու չեմ կարողանում հաշտվել դրա հետ...

Քո մանկական աշխարհն այնքան մաքուր է, քո տված հարցերն այնքան միամիտ, որ ես՝ որպես հայր, քեզնից սովորելու շատ բան ունեմ...

Դու ինձ խոստացել ես, որ միշտ կլինես առողջ, երջանիկ ու ժպտերես՝ ես հավատում եմ քեզ ու ամեն բան կանեմ, որ խոստումդ կատարես... Օրհնված լինի ճանապարհդ... Շնորհակալ եմ, Տեր, էվայիս համար»,- գրել է Սարգիս Գրիգորյանը։



© NEWS.am STYLE