Սիմոն Պորտ Ժակմյուսը հայտարարել է Jacquemus ապրանքանիշի փակման մասին

20:09   7 մայիսի, 2020

Դիզայներ Սիմոն Պորտ Ժակմյուսը հայտարարել է, որ փակում է սեփական բրենդը։ Այս մասին նա հայտնել է Vogue Global Conversations առցանց համաժողովի ժամանակ, իսկ գլխավոր պատճառներից մեկը նշել է՝ «արագ նորաձեւության» փիլիսոփայությունը։

«Պանդեմիան, կարանտինը եւ ողջ ներկայիս ճգնաժամը տեղի ունեցավ այնքան հանկարծակի եւ այնքան փոխեց մեր կյանքը, որ, այսպես թե այնպես, մտածեցի՝ արդյոք լավ աշխատանք եմ անում: Գուցե բացի դիզայներից կարող եմ մեկ այլ աշխատանք կատարել: Ես սովոր չեմ մտածել թվերի մասին եւ կողմնորոշվել շահույթի վրա՝ ոլորտում 10-ից ավելի տարիների աշխատանքի ընթացքում հասցրել եմ հասկանալ, որ բրենդերը մեծ կախում ունեն նյութական միջոցներից. նոր հավաքածու ստեղծելու համար դուք պետք է վաճառեք նախորդը: Եվ ես հասցրեցի հասկանալ, որ պարտադիր չէ լինել միայն դիզայներ կամ միայն նկարիչ. աշխարհը լի է հնարավորություններով եւ հիմա դրանք օգտագործելու ժամանակն է։ Ես ուզում եմ օգտվել հնարավորությունից եւ ինձ իսկապես ազատ զգալ»,-ասել է նա։



© NEWS.am STYLE