Կարմիր շրթներկ, նվազագույն շպար․ Իրինա Այվազյանի քնքուշ կերպարը

23:53   7 մայիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ ու քնքուշ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է ջինսե բաճկոն։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել է մեղմ ու քնքուշ շպար․ ընդգված աչքեր, կարմիր շրթունքներ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը․ նախապատվություն տվել նուրբ շպարին։ Իրինան լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան. «Նուրբ», «սիրուն»։



© NEWS.am STYLE