Կարճ, ոճային զգեստ, բարձրակրունկներ. Շողեր Թովմասյանի շքեղ կերպարը

13:41   8 մայիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի, կարճ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Շողերն այն համադրել է կարմիր բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են գրել. «Ինչպես միշտ, չքնաղ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում, որը զարդարված էր սեւ գոտիով։ Շողերն այն համադրել էր սեւ երկարաճիտների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել վառ շպարով։ Դերասանուհու ձեռքին վարդերի փունջ էր։ 



© NEWS.am STYLE