«Գարունները գային ու չգնային…». Նազենի Հովհաննիսյանի էլեգանտ կերպարը

16:51   8 մայիսի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին երկար զգեստ է կրում, որը համադրել է խոշոր ու ոճային գոտու հետ։ Նազենին բարձրակրունկներ է ընտրել, արձակել մազերը։ Հմայիչ դերասանուհին մեկնաբանություններում գրել է. «Գարունները գային ու չգնային…»: Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ արել. «Էլեգանտ, չքնաղ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Նազենին հեծանվի ղեկին էր։ Նա կարմիր վերարկու էր կրում, երկարաճիտներ։ Կերպարն ամբողջացրել էր ոճային գոտին։ «Երբ սովորում ես ժպտալ, չնայած նրան, որ աչքերդ մատնում են, ուրեմն դու մեծացել ես... ու մեծացել ես ոչ թե օրերով կամ տարիներով, այլ Սրտով, մեծ սիրտն է միայն կարողանում Աշխարհին ժպտալ, նույնիսկ, երբ փոխադարձությամբ ստանում է ցավ ու կսկիծ: Մարդը պիտի նորից սովորի կարեկցել Մարդուն` իր նմանին, գուցե հետո նորից սովորի սիրել, կամ գոնե մի քիչ հարգել ու իսկապես հաշվի առնել: Բայց սկզբում պետք է սովորի հասկանալ եւ կարեկցել. այդ ժամանակ ամենածանր հոգսը կամ օրն անգամ ավելի թեթեւ կթվան... այնպես չէ՞»,- գրել էր գեղեցկուհի դերասանուհին։



© NEWS.am STYLE