«Մարդկանց հայտնի չեն ամենակարեւոր հարցերի պատասխանները». Լիա Զախարյանի լուսանկարը

15:15   8 մայիսի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ կաշվե բաճկոն է կրում։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ «Մեծ բացահայտում. մարդկանց հայտնի չեն ամենակարեւոր հարցերի պատասխանները...»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է Լիան։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ գրել նրան. «Ներդաշնակ»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում դերասանուհին գրել էր. «Գիտեք՝ մարդիկ տանջվում են նաեւ անհանգստությունից, հիասթափությունից եւ անբավարարվածությունից։ Ինչեւէ, նույնիսկ հաճույքը մեզ հանգիստ չի տալիս՝ մենք կամ վախենում ենք, որ այն շուտով կվերջանա, կամ երազում ենք ավելիի մասին։ Մարդիկ տարիներով սեր են փնտրում, եւ գրեթե ոչ ոք չի ուրախանում այն գտնելով։ Ոմանք միանգամից սկսում են վախենալ, որ սիրո օբյեկտը կլքի իրենց, այլոք՝ հակառակը, ափսոսում են, որ թերացել են, կարելի էր ավելի լավ տարբերակ գտնել։ Կան նաև այնպիսիք, որ անհանգստանում են երկու պատճառով էլ։ Մեզ տանջում են բազմաթիվ հոգածություններ եւ անհանգստություններ։ Ուզում եմ գնամ հեռու ու հասկանամ «Ինձ» ինչն է անհանգստացնում»։

 



© NEWS.am STYLE