Գայանե Ասլամազյանի լուսանկարները Մալիբուից

17:11   8 մայիսի, 2020

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են լողափին։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, դերասանուհին պատկերված է օվկիանոսի ֆոնին։ Նա ջինսե շորտ է կրում, սպիտակ բլուզ։ Դերասանուհին արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ վզնոց ու արեւային ակնոց ընտրել։ Նա կադրերը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները գնահատել են դրանք։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր առանց շպարի։ Նա արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ վզնոց ու նուրբ ականջօղեր ընտրել։ Մեկնաբանություններում Գայանե Ասլամազյանը մի շարք հեշթեգեր էր օգտագործել, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան. «Գեղեցկուհի առանց դիմահարդարման»։



© NEWS.am STYLE