«Կարանտին. Օր 56». Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

21:41   8 մայիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում երգչուհին, որն այս շրջանում գտնվում է Իսպանիայում, սեւ բլուզ է կրում, որը համադրել է վանդակավոր շարֆի հետ։ Աստղիկն արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ «Կարանտին։ Օր 56»,- հրապարակումն այսպես է մակագրել հմայիչ երգչուհին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Շքեղ ես, ինչպես միշտ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի շորտ էր կրում, ջինսե բաճկոն։ Նա սպորտային կոշիկներ էր ընտրել, հավաքել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր ոճային ակնոցը։ ««Ինչու» տեսահոլովակիս նկարահանման ընթացքից»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

 



© NEWS.am STYLE