«Կարեւորը մնալ на плаву»․ Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարը

22:32   8 մայիսի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է լողափին։ Նա նստել է նավակի վրա։ Հրապարակմանը կից դերասանը գրել է․ «Կարեւորը մնալ на плаву»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրին կից Մկրտիչ Արզումանյանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Երբ անեկդոտ են պատմում, բայց դու էդ անեկդոտը արդեն նկարահանել ես»։



© NEWS.am STYLE