«Հարի Փոթերի» դերասանն առաջին անգամ հայր է դարձել

11:08   9 մայիսի, 2020

Բրիտանացի դերասան Ռուպերտ Գրինտն առաջին անգամ հայր է դարձել, հաղորդում է The Sun-ը:

«Հարի Փոթերի» 31-ամյա աստղը եւ նրա 28-ամյա ընկերուհի Ջորջի Գրումը դուստր են ունեցել։ Այն մասին, որ նա հղի էր, հայտնի է դարձել ապրիլին։ Զույգը հանդիպում է արդեն ինը տարի։

«Ռուպերտ Գրինտն ու Ջորջիա Գրումը ուրախ են հաստատել իրենց աղջկա ծնունդը։ Մենք խնդրում ենք հարգել նրանց անձնական կյանքը այս հատուկ ժամանակահատվածում», — ասվում է զույգի ներկայացուցչի հայտարարության մեջ։

Գրինտի սիրեցյալը նույնպես նկարահանվում է կինոյում։ Գրումը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Քոթեջ», «Լուռ իրեր», «Անհետացածը»: Բացի այդ, նա հայտնի է «Լյուիս» եւ «Զուտ անգլիական սպանություն» սերիալներից։



© NEWS.am STYLE