Աստղային մարզումներ, ընտանեկան կադրեր, հարց ու պատասխան. հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո/վիդեո)

12:31   9 մայիսի, 2020

Հայտնիները եւս մեկ շաբաթ Instagram-ում ամփոփեցին իրենց ինքնամեկուսացման առօրյան ու կիսվեցին սիրելիների հետ լուսանկարներով, ինչպես նաեւ՝ վերջին շրջանի նախասիրություններով:

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն օրերս է թողարկել իր նոր՝ «Ինչու» տեսահոլովակը, որի բեքսթեյջի անդրադարձն ավելի վաղ ներկայացրել ենք, ինքնամեկուսացումն անցկացնում է Իսպանիայում: Աստղիկը նոր արեւորտ լուսանկար է հրապարակել, որտեղ գերակշռում են վառ գույներն ու նրբագեղությունը: Երգչուհին մեկ կադրով ներկայացրել է իր առավոտը:

Լիլիթ Հովհաննիսյանն էլ ինքնամեկուսացած է Ծաղկաձորում: Երգչուհին, սակայն, չի մոռանում ժամանակ տրամադրել մարմնամարզությանը: Նա իր հետեւորդների հետ կիսվել է իր հմտությամբ:

Մարզումներին ժամանակ է տրամադրում նաեւ դերասանուհի Օլյա Հակոբյանը, որը պարբերաբար տեսանյութերով է կիսվում երկրպագուների հետ: Հերթական հոլովալում Օլյային ընկերակցել է «Երկուսով» սերիալի դերասանուհի Իննա Խոջամիրյանը: Նրանք երկուսով մարզվում են, ու ինչպես նկատել են շատերը՝ դերասանուհիները դա անում են բավական հմտորեն:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Olya Hakobyan (@hakobyan_olya)

Սպորտին ու առողջ ապրելակերպին մեծ տեղ է հատկացնում երգչուհի Սոֆի Մխեյանը: Նա անկեղծորեն խոստովանել է, որ մեկ կիլոգրամով գիրացել է կարանտինի ընթացքում եւ հետաքրքրվել՝ որքան կիլոգրամով են գիրացել իր հետեւորդները:

Զարուհի Բաբայանի դուստրը՝ Սոֆի Դեւոյան կրտսերը, բավական ակտիվ է Instagram-ում. նա հաճախ է մայրիկի ու տատիկի հետ լուսանկարներ հրապարակում ու դրանք միշտ արժանանում են ջերմ մեկնաբանությունների: Նրա հերթական հրապարակումը եւս բացառություն չէր:

Հետեւորդներին իր հրապարակմամբ հուզել է նաեւ Ավետ Բարսեղյանը: Հաղորդավարը մայրիկի հետ լուսանկար է տեղադրել եւ շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը.

«Ես մորս գործած Հավատն եմ ու կարկատած Հույսն եմ նրա։ Ես կավ եմ՝ թրծված մորս հոգու վառարանում, պատված նրա թանկ արցունքների էմալով։

Ես մորս պատրաստած ճաշն եմ՝ դժվարությամբ հայթհայթված մթերքներից։

Կեղտոտ ձեռքերով՝ անաղ ու հաց, ինձ ոչ ուտել կլինի, ոչ ջարդել հեշտությամբ։ Գործվածքս հատ չի գնում, կարկատածը այնքան ամուր է, որ չի մաշվի, Էմալս էլ ճաքում է, բայց չի թափվում…

Ես մորս Սերն եմ ու Աղոթքը։ Ու ապրելու եմ կյանքս այնպես, որ հասնեմ ոչ թե տերերի, այլ Տիրոջ ականջներին։

Ու քանի կամ, շնչում եմ քանի, ասելու եմ. -Օրհնվի ծնունդդ, Մամ ջան։ Շնորհակալ եմ, Տեր, որ մամաս Կա։ Տիեզերք, կեցցե՛ս, որ տեղավորվում ես Մայրիկիս Սրտի մեջ… Ազգանուշս, ծնունդդ շնորհավոր»,-գրել է նա:

Իսկ երգչուհի Սիլվա Հակոբյանը հերթական ջերմ լուսանկարն է հրապարակել աղջկա՝ Միլայի հետ, որն արդեն 9 ամսեկան է, ինչի առթիվ Սիլվան շնորհավորել է իր «միակ ու անփոխարինելի» դստրիկին:

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լիլուն սպասում է երկրորդ բալիկին: Ուրախալի լուրը հայտնելուց հետո նա բազում շնորհավորանքներ է ստացել ծանոթ եւ անծանոթ մարդկանցից: Օրերս Լիլուն իր գեղեցիկ կարգավիճակը ցուցադրող եւս մեկ լուսանկար է հրապարակել ու շնորհակալություն հայտնել ջերմ մաղթանքների համար: Ի դեպ, երգչուհին հղիության մասին առաջին հարցազրույցը վստահել էր NEWS.am STYLE-ին:

Շատերն այս ինքնամեկուսացման օրերին չգիտեն՝ ինչով զբաղվել եւ որտեղից գտնել ոգեշնչում: Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեւում է, որ դերասանուհին իր երջանկությունն ու մոտիվացիան գտել է բնության գրկում:

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն էլ ժամանակը տրամադրել է հետեւորդների հարցերին պատասխանելուն: Նրանցից մեկը հետաքրքրվել է՝ ինչպես կարելի է չկառչել հանրային կարծիքից ամուսնալուծությունից հետո: Անահիտը բավական բովանդակալից պատասխան է տվել.

«Հանրային կարծիքը չպետք է ոչ մի կերպ ազդի ձեր անձնական կյանքի վրա։ Հանրությունը չի ապրում ձեր կյանքով եւ չի կարող իմանալ ձեր անձնական խնդիրներն ու ապրումները։ Այնպես որ՝ հավաքեք ձեզ եւ ավելի քիչ լսեք «խորհրդատուներին»։ Լսեք ձեր սրտին եւ կայացրեք ձեզ համար ամենախելամիտ որոշումը։ Կյանքը մեկն է, իսկ ամուսնալուծությունն ախտորոշում չէ։ Ժպտացեք, ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի»,-գրել է նա:

Անահիտ Կիրակոսյանն էլ հետեւորդներին դիմել է իր տեսաուղերձով: Դերասնուհի-հաղորդավարուհին հայտնել է, որ դադարեցնում է համագործխակցությունը համացանցային տիրույթում հայտնի «Միքս շոուի» հետ, որի համահեղինակներից էր:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit (@anahitkirakosyanofficial)

«Ես դադարեցրել եմ «Միքս շոու» հաղորդման հետ իմ համագործակցությունը: Դա եղել է երկկողմանի որոշում: Իհարկե, ցավով եմ սա նշում, որովհետեւ մեծ հոգի եմ ներդրել, ուժ, սեր, սիրտ, կարողություն, ամեն ինչ՝ այդ հաղորդման ատեղծման համար, բայց եղավ այն, ինչ եղավ: Այո, ունեցանք խնդիրներ, որոնք պետք էլ չէ բացահայտել, պարզապես այդպես ստացվեց»:

Նա նաեւ հավելել է, որ հաղորդման այն էջերը («Ռիսկ, թե անկեղծություն» եւ «Երազանքի օր»), որոնց հեղինակն ինքն է եղել, չեն լինի այլեւս «Միքս շոու»-ում, բայց կվերադառնան նոր նախագծով:



© NEWS.am STYLE