«Շնորհավոր Եռատոն»․ Սիլվա Հակոբյանի դստեր տոնական լուսանկարները

19:31   9 մայիսի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է նրա փոքրիկ դստրիկը՝ Միլան։  

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարներում 9 ամսական Միլան մեղմ ժպտում է, նա կրում է գլխարկ։ Կադրերին կից Սիլվա Հակոբյանը գրել է․ «Շնորհավոր Եռատոն», «Հավսար զգաստ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր դստեր՝ Միլայի հետ, որն այդ օրը 9 ամսական էր դառնում։ Կադրում երգչուհին ջերմ գրկել էր դստերը, որը լայն ժպտում էր։ «Շնորհավոր 9 ամսական, իմ միակ ու անկրկնելի»,- հրապարակումը մեկնաբանել էր Սիլվան։



© NEWS.am STYLE