«Անհավատարիմ ընկերները, դրանք…»․ Մերի Մակարյանի նոր հրապարակումը

15:23   9 մայիսի, 2020

Մերի Մակարյանը շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջոււմ, ուշ-ուշ, բայց նոր հրապարակումներ է կատարում՝ ամուսնու հետ գրկապառնված, ժամանցը նկարագրող լուսանկարներ ու տեսանյութեր: Այսօր հաղորդավարուհին իր հետեւորդներին է ներկայացրել առանց դիմահարդարման:

Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած հաղորդավարուհի, դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մեղմ ու քնքուշ կերպարում։ Մերին կրում է սեւ հագուստ։ Նա նվազագույն շպարով է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կցի Մերին կատարել է հետեւյալ գրառումը․ «Անհավատարիմ ընկերները, դրանք… արեւային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արեւը։ Հիպել»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մերին պատկերված էր դստեր հետ։ Նա առանց շպարի էր, մեղմ գրկել էր փոքրիկին։ Հրապարակմանը կից Մերին գրառում չէր կատարել, սակայն նրա երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ էին կատարել՝ գրելով․ «Հրաշք», «Աստված պահապան», «Տիկնիկ», «Գեղեցկուհի ես, Մերի ջան»։



© NEWS.am STYLE