Սլացիկ ոտքեր, համարձակ հագուստ․ Իվետա Մուկուչյանը՝ գրավիչ կերպարում

10:37   10 մայիսի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել եւ հերթական անգամ հիացրել հետեւորդներին։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին ներկայացել է գրավիչ կերպարում։ Նա կրում է վարդագույն պիջակ-զգեստ, որի տակից երեւում է ներքնազգեստը։ Նա արձակել է գանգուր վարսերը, վառ շպարով է։ Իվետայի կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Պատրա՞ստ եք նոր երգի համար»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում վարդագույն պիջակ-զգեստ էր կրում։ Իվետան արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ մատանիներ ու թեւնոցներ։  «Ինչպե՞ս է անցնում Ձեր ժամանակը կարանտինում։ Չե՞ք գժվել»,- հետեւորդներին հարցրել էր երգչուհին, որոնք չէին մոռացել նրան հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ ես», «դու իսկապես տաղանդավոր ես», «շքեղ»։  



© NEWS.am STYLE