«Հուսով եմ՝ մեր երեխաները պատվով կպահեն իրենց մեծերի հաղթանակները»․ Յուլյա Ֆինկը՝ որդիների հետ

22:38   9 մայիսի, 2020

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է որդիների հետ։

 Instagram-յան էջում հրապարկված կադրում Յուլյան ջերմ գրկել է որդիներին։ Նա մեղմ ժպտում է։  Ոճային դերասանուհին արձակել է վարսերը, կրում է արեւային ակնոց։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Շնորհավոր եռատոն! Հուսով եմ՝ մեր երեխաները պատվով կպահեն իրենց մեծերի հաղթանակները եւ այլեւս պատերազմներ չեն տեսնի ու հաղթանակները կլինեն միայն ռազմադաշտից դուրս՝ հօգուտ իրենց հայրենիքի»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին գունավոր կիսաշրջազգեստ էր կրոմ,  կապույտ բլուզ, ջինսե թիկնոց։ Դերասանուհին հավաքել է մազերը, մեղմ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, ականջօղեր, պայուսակ։ Հրապարակմանը կից Յուլյան գրառում չի կատարել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Դուք յուրահատուկ ոճ ունեք եւ այն անկրկնելի է», «Անիրական», «Միշտ գեղեցիկ եւ խնամված»։



© NEWS.am STYLE