Մարիամ Ալեքսանյանի նուրբ կերպարը

14:37   10 մայիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային ու նուրբ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) տեղադրված լուսանկարում Մարիամը կրում է սպիտակ վերնաշապիկ, գունավոր շարֆ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, մեղմ շպարով է։ Մարիամի կերպարն ամբողջացնում է ակնոցը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին ոճային կերպարում էր։ Նա ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի պայուսակի հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել խոշոր աքսեսուարով՝ ականջօղեր։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Ոճային աղջիկ», «գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE