Ուլտրակարճ զգեստ, գեղեցիկ կազմվածք․ Եվա Բաղդասարյանի հրապուրիչ կերպարը (վիդեո)

15:43   10 մայիսի, 2020

Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

View this post on Instagram

A post shared by Yeva Baghdasaryan (@evabaghdasaryan_) on

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ ու կրքոտ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է սեւ գույնի ուլտրակարճ, ամառայի զգեստ, նույն երանգի բարձրակրունկներ։ Նա արձակել է երկար, ուղիղ հարդարված մազերը, վառ շպար նախընտրել՝ ընդգծելով աչքերը։ Հրապարակմանը կից Եվան դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Արեւայրուք, այո, թե ոչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Եվան ջինսե տաբատ էր կրում, Դիսյնեի ամենահայտնի մկնիկի՝ Միկի Մաուսի պատկերով շապիկ։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Ես մինչեւ հիմա հավատում եմ, որ աշխարհում անծեղություն ու «անկեղծ» սեր կա ամեն ինչի հանդեպ առանց կեղծիքի ու ստի։ Ես սիրում եմ ամենն, ինչ մեզ շրջապատում է, սիրում եմ հարազատներիս ու մտերիմներիս, սիրում եմ բնություն ու երաժշտություն, սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ եւ ձեզ էլ նույնպիսի անկեղծ սեր եմ մաղթում ամենի հանդեպ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE