«Յուրահատուկ գեղեցկություն»․ Ժաննա Բուտուլյանի նոր լուսանկարը

16:40   10 մայիսի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ ու հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ հագուստ․ ժանյակավոր բլուզ, սպիտակ զոլերով բաճկոն։ Ժաննան վառ շպարով է, արձակել է ուղիղ հարդարված վարսերը։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել․ «Յուրահատուկ գեղեցկություն», «Ինչպես միշտ էլեգանտ, օրիգինալ, ճաշակով, համեստ, յուրահատուկ։ Դրական ու լուսավոր նկար», «Հմայիչ», «Շատ քնքուշ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին գարնանային կերպարում էր։ Նա ջինսե բաճկոն էր ընտրել, որը համադրել էր սեւ պայուսակի հետ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, արտահայտիչ շխպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Ծիծաղիր այնտեղ, ուր լաց ես եղել։ Փոխիր պատմությունը»,- հրապարակումն այսպես էր մակագրել Ժաննան։



© NEWS.am STYLE