«Գոնե մեկ անգամ ասեի, որ ամենագեղեցիկն ես»․ Էմմին՝ Նադեժդա Սարգսյանին (ֆոտո)

12:33   10 մայիսի, 2020

Երգչուհի Էմմին արխիվային լուսանկարներ է հրապարակել։

Instagram-ի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում պատկերված է երգչուհու մայրիկը՝ Նադեժդա Սարգսյանը։

Հրապարակումներին կից նա գրել է․ «Գոնե մեկ անգամ ասեի, որ ամենագեղեցիկն ես», «Եթե դու ինձ հասկանում ես, ուրեմն մենք նույն իրավիճակում ենք», «Դու կրակ ես», «Իմ հոգատար»։ Հրապարակումները նվիրված են Մայրերի օրվան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին, որը վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում, կրում էր կարճ, ծաղկավոր կիսաշրջազգեստ, սպիտակ տոպ։ Նա հավաքել էր վարսերը, առանց շպարի էր։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ 



© NEWS.am STYLE