«Երեւան... Տիեզերքի կենտրոն»․ Իննա Խոջամիրյանն անսովոր կերպարում

23:37   10 մայիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին անսովոր կերպարում է։ Նա կարճ վարսերով է, արտահայտիչ ու ընդգծված շպարով։ Կրում է վանդակավոր տաբատ, շապիկ, վանդակավոր պրինտով վերարկու։ Իննայի կերպարն ամբողջացնում է ակնոցն ու բերետը։ «Երեւան... Տիեզերքի կենտրոն... Իմ սեր..», - այսպես է մակագրել հրապարակումը Իննան։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին շիկահեր էր։ Նա արձակել էր վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Կրում էր սեւ  բլուզ։ Կերպարն ամբողջացնում էր ժամացույցը։ Հրապարակմանը կից Իննան գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE