Yohji Yamamoto-ն նկարիչ Նաոյա Ինոսեի հետ համատեղ աքսեսուարների հավաքածու է ստեղծել (ֆոտո)

23:11   10 մայիսի, 2020

Yohji Yamamoto-ն ճապոնացի նկարիչ Նաոյա Ինոսեի հետ միասին ստեղծել են կաշվե աքսեսուարների սահմանափակ հավաքածու։

Այն ներառում է փոքրիկ դրամապանակներ եւ քարտերի պահպանման հարմարանքներ։

Նկարիչը կոլաբորացիայի համար մի քանի օրինակ է ստեղծել՝ պինգվինների, հին ձայներիզների եւ բազմերանգ հեռուստատեսային գծերի պատկերներով:

Հավաքածուի յուրաքանչյուր առարկայի վրա նա դրել է իր ստորագրությունը: Ամբողջ հավաքածուն հասանելի է բրենդի առցանց խանութում:

 

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE