«Իմ սեր». Աննա Թովմասյանի հմայիչ կերպարը

11:39   11 մայիսի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը կանաչ գույնի բլուզ է կրում, ջինսե տաբատ։ Աննան արձակել է մազերը։ Նրա ձեռքին վարդերի փունջ է, կադրում են հայտնվել նաեւ մյուս ծաղկեփնջերը։ «Իմ սեր»,- հրապարակումը մակագրել է Աննան:

  

Ավելի վաղ Աննային ծննդյան օրվա առիթով շնորհավորել էր նրա ամուսինը՝ երգիչ Արամեն։ Արամեն ջերմ գրկել էր կնոջը։ Աննան նուրբ կերպարում էր․ եթերային զգեստ, նուրբ շպար։ Հրապարակմանը կից երգիչը գրել էր․ «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»։



© NEWS.am STYLE