«Գեղեցկությունը նայողի աչքերում է». Լիա Զախարյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից

20:41   11 մայիսի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Երիտասարդ դերասանուհին սպորտային վերնազգեստ է կրում, արձակել է մազերն ու ոճային ակնոց ընտրել։ Լիայի ձեռքին անձրեւանոց է։ «Գեղեցկությունը նայողի աչքերում է»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ կաշվե բաճկոն էր կրում։ Նա արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ «Մեծ բացահայտում. մարդկանց հայտնի չեն ամենակարեւոր հարցերի պատասխանները...»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր Լիան։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու հաճոյախոսություններ գրել նրան. «Ներդաշնակ»։

 



© NEWS.am STYLE