«Մեր կյանքը կտրուկ փոխվել է». արքայազն Հարին ձայնագրել է առաջին տեսաուղարձը

15:58   11 մայիսի, 2020

Մայիսի երկրորդ հանգստյան օրերին արքայազն Հարին պետք է պաշտոնական այցով Նիդերլանդներ մեկներ՝ ավանդական Invictus Games-ը բացելու համար։ Արքայազնը դրանք հիմնել է 2014թ.-ին՝ զինծառայողներին եւ պահեստազորում գտնվող աջակցելու համար, որոնք այս կամ այն պատճառներով հաշմանդամություն են ստացել։ Սակայն այս տարի կորոնավիրուսը գործընթացը փոփոխությունների է ենթարկել, եւ «Խաղերը» ստիպված են եղել տեղափոխել հաջորդ տարի։ Այս մասին Հարին հայտնել է իր տեսաուղերձում. ի դեպ, Լոս Անջելեսում նոր տուն տեղափոխվելուց հետո առաջին անգամ։

«Հիմա մենք պետք է հանդիպեինք Նիդերլանդներում՝ սկսելու համար Invictus Games-ը։ Սակայն մեր կյանքը կտրուկ փոխվել է սկսած այն ժամանակներից, երբ ես վերջին անգամ եղել եմ Հաագայում։ Մեր թիմն անհավանական աշխատանք է կատարել՝ հարմարվելով հանգամանքներին եւ հիմա զբաղված է հաջորդ տարվա ծրագերի մշակմամբ»,- Twitter-ում հայտարարել է Հարին՝ խնդրելով հատկապես ուշադիր հետեւել զինծառայող ընկերների կյանքին, քանի որ նրանցից շատերը, հաստատ, այս բարդ ժամանակներում օգնության կարիք ունեն։

Թագավորական փորձագետները նշում են, որ Հարին «իրեն իր տեղում չի զգում» Մեծ Բրիտանիայից տեղափոխվելուց հետո՝ երկիր, ուր նա ապրել է ամբողջ կյանքը։ Նա ընկերներին նույնիսկ գրել է այն մասին, որ կարոտում է այն ժամանակները, որոնք անցկացրել են բանակում եւ զգում է, որ հիմա «իր ամբողջ կյանքը շրջվել է»։



© NEWS.am STYLE