«Հայ գոլումը» նոր «Բեթմենին» անվանել է ամենամռայլը պատմության մեջ

19:32   11 մայիսի, 2020

Բրիտանացի դերասան Էնդի Սերկիսը՝ նոր «Բեթմեն»-ում պալատական Ալֆրեդի դերակատարը, պատմել է Մռայլ ասպետի վերաբերյալ ժապավենի մասին, որը նկարահանում է ամերիկացի ռեժիսոր Մեթ Ռիվզը։ Այս մասին հայտնում է LADbible պարբերականը։

Նրա խոսքով՝ ժապավենը պետք է դառնա Մռայլ ասպետի մասին պատմության ամենամռայլ մեկնաբանությունը երբեւէ գոյություն ունեցածներից։ Դերսանը նշել է, որ մեծ ուշադրություն կհատկացվի իր կերպարի ու գլխավոր հերոսի՝ Բրյուս Ուեյնի միջեւ հուզական կապին, ինչը «ժապավենի հիմքն է»։

Սերկիսը մատնանշել է նոր նախագծի սյուժեի մշակումը. «Ես հիացած եմ սցենարով, որը գրել է Մեթը»։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE