Ռոդիոն Նահապետովը պատմել է, որ հազիվ է փրկվել նկարահանման հրապարակում կենդանի այրվելուց

18:32   11 մայիսի, 2020

Վերա Գլագոլեւայի նախկին ամուսինը՝ 76-ամյա դերասան Ռոդիոն Նահապետովը, Instagram-ում հաշիվ է բացել՝ երկրպագուներին ավելի մոտ լինելու համար։ Հաղթանակի օրը նա որոշել է ուղիղ եթեր անցկացնել, շնորհավորել տոնի առիթով, ինչպես նաեւ հետաքրքիր պատմություններ ներկայացնել իր կյանքից։

Հայ դերասանը պատմել է վտանգավոր դեպքի մասին, որը նրա հետ տեղի է ունեցել «Торпедоносцы» ֆիլմի նկարահանումների ընթացքում, որն էկրաններ է բարձրացել 1983թ.-ին։ Նա ժապավենում մարմնավորել է ավագ լեյտենանտ Ալեքսանդր Բելոբրովի կերպարը։ Ֆիլմի վրա աշխատանքի ընթացքում վտանգավոր դեպք է տեղի ունեցել, որը կարող էր դերասանի կյանքն արժենալ։

Մի անգամ նա նստել է ինքնաթիռի խցիկը, որը նախատեսված էր նկարահանումների համար։ Մինչ Ռոդիոն Ռաֆայելովիչը գտնվել է այնտեղ, ճաշ են հայտարարել եւ մոռացել նրա մասին։ «Հրարվեստավորը որոշեց ստուգել սարքավորումները եւ ամեն ինչ միացրեց ամբողջ ուժով։ Ես գոռացի։ Միայն այդ ժամանակ նա բարձրացրեց գլուխը ու տեսավ, որ արտիստը վառվում է։ Նա անջատեց գազը, որ ես կենդանի չայրվեի»,- պատմել է դերասանը։

Նահապետովի դուստրերը շատ անգամ են լսել այս պատմությունը եւ շոկ ապրել, քանի որ մահվան պատճառ կարող էր դառնալ պարզապես պատահականությունը։ StarHit-ի հաղորդմամբ՝ հիմա Նահապետովն ապրում է Լոս Անջելեսում, սակայն շատ է անհանգստանում իր հայրենիքի ապագայի մասին։ Մտածում է այն մասին, թե ինչպես կորոնավիրուսը կանդրադառնա թատրոնի, կինոյի եւ առհասարակ հասարակության վրա։ ԱՄՆ-ում խիստ մեկուսացում է մտցվել, այդ պատճառով նա ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն ունի։



© NEWS.am STYLE