Հաուզերի դիետա

18:08   16 մայիսի, 2020

Ամերիկացի բժիշկ Հաուզերի սննդակարգը նպաստում է մաշկի վիճակի բարելավմանը եւ քաշի նվազմանը: Այն բավականին հաշվեկշռված է, բավարար քանակությամբ անփոխարինելի ամինաթթուներ է առաջարկում, անհրաժեշտ վիտամիններ եւ հանքանյութեր, սակայն շատ աղքատ է կալորիաներով (մոտ 1000 կկալ): Այդ պատճառով չարժե 1-2 շաբաթից ավելի հետեւել դրան: Խորհուրդ է  տրվում պոլիվիտամիններ ընդունել: 

Բժիշկը հատկապես ընդգծում է հանքային ջրի կարեւորությունը. այն նպաստում է աղեստամոքսային տրակտի մաքրմանը եւ մաշկի խոնավեցմանը: Սննդակարգի համար կարելի է ոչ քաղցր մրգեր վերցնել: Ցանկության դեպքում կարելի է սննդակարգը լրացնել մի բաժին բուսակերական սուպով: 

Օրվա համար օրինակելի ճաշացանկ`

Նախաճաշ

100 գ թարմ քամված մրգի կամ բանջարեղենի հյութ, պինդ եփած ձու, տոստ, մեկ թեյի գդալ մեղր կամ ջեմ, մի գավաթ թեյ կամ սուրճ կաթով: 

Ճաշ

Բանջարեղենի աղցան, հալած պանրիկ, մի կտոր հաց, մրգեր, մեկ բաժակ խոտաբույսերով թեյ կամ մասուրի թուրմ: 

Ընթրիք (մինչեւ ժամը 18-ը)

200 գ բանջարեղենի աղցան բուսական յուղով: Միս (ձուկ) առանց խավարտի: Մրգեր կամ մրգային հյութ:

Քնից առաջ

Մեկ բաժակ կաթ կամ կաթնամթերք: Ցանկության դեպքում կարելի է մի գդալ մեղր ավելացնել: 

 

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE