Նուրբ. Իրինա Այվազյանը ցույց է տվել նոր սանրվածքը

15:17   12 մայիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով նոր սանրվածքը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երեւում է, որ Իրինան նախապատվություն է տվել ավելի բաց երանգի։ Դերասանուհին արձակել է մազերը ու գրեթե շպարված չէ։ Նա բաց գույնի բլուզ է ընտրել։ Դերասանուհու նոր սանրվածքն, ակնհայտորեն, դուր է եկել հետեւորդներին, որոնք շտապել են նրան բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր ջինսե բաճկոն։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նախընտրել էր մեղմ ու քնքուշ շպար․ ընդգված աչքեր, կարմիր շրթունքներ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE