«Ես իմ ու քո քաղաքում երջանիկ եմ». Սոֆի Դեւոյան կրստերի լուսանկարը Կասկադից

19:13   12 մայիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Սոֆին ջինսե տաբատ է կրում, բաց գույնի պիջակ։ Նա արձակել է մազերը եւ գլխարկ է ընտրել։ Կերպարն ամբողջացնում է ոճային պայուսակը։ «Ես իմ ու քո քաղաքում երջանիկ եմ»,- հրապարակումը մակագրել է Սոֆին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Արեւոտ աղջիկ»։

Օրեր առաջ հրապարկված կադրերում Սոֆին պատկերված էր մայրիկի՝ երգչուհի Զարուհի Բաբայանի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ «Իմ Մամա»,- հրապարակումը ջերմ մակագրել էր պարուհին։ Մեկնաբանություններում հետեւորդները նրանց բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցկուհի մայր ու աղջիկ»։

 



© NEWS.am STYLE