«Ահա այսպիսի տրամադրություն ձեզ». Անահիտ Սիմոնյանի լուսանկարը Էրիկի հետ

18:41   12 մայիսի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երգիչ Էրիկի հետ։

Instagram-յան էջում հրապարակված կարդերում Անահիտն ու Էրիկը լայն ժպտում են։ Երգչուհին կաշվե տաբատ է կրում, բաց գույնի բլուզ։ Անահիտ Սիմոնյանն արձակել է մազերը, իսկ մեկնաբանություններում գրել է. «Բարի առավոտ եւ ահա այսպիսի տրամադրություն ձեզ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր վառ կանաչ երանգի ամառային բլուզ։ Անահիտն արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, ընդգծված շպար նախընտրել։ Հրապարակմանը կից երգչուհին ռուսերեն լեզվով գրել էր․  «Դու երբեք չես կարող հասկանալ, թե որքան ուժեղ ես, քանի դեռ ուժեղ լինելը քո միակ ընտրությունը չէ։ Ո՞վ է իրեն ուժեղ համարում, ո՞վ՝ հակառակը»։



© NEWS.am STYLE