«Տիկնիկ». Լիլի Մորտոյի գրավիչ լուսանկարը Բրյուսելից

21:48   12 մայիսի, 2020

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակվան կադրերում Women’s club-ի մասնակիցը կաշվե տաբատ է կրում եւ սեւ տոպ։ Մորտոն վագրային պրինտով վերարկու է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են երկարաճիտներն ու ոճային պայուսակը։ Նա նշել է, որ կարդերն արվել են Բրյուսելում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են արել նրան. «Շատ գեղեցիկ լուսանկար», «Տիկնիկ»։

View this post on Instagram

A post shared by LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official) on

Ավելի վաղ հրապարակված տեսանյութում Լիլի Մորտոն արձակել էր գանգուր երկար վարսերը։ Նա վառ դիմահարդարմամբ էր, կրում էր խորը դեկոլտեով, մոխրագույն, թավշյա երեկոյան զգեստ։ Մեկնաբանությունների հատվածում Լիլիի հետեւորդները հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Խոսքերն ավելորդ են», «Ինչպես միշտ փալյում ես երկնքի աստղի պես», «Գեղեցկուհի», «Բարբին կենդանացել է», «Ինչպես միշտ շքեղ», «Հրաշք»։



© NEWS.am STYLE