20:32 12 մայիսի, 2020Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Instagram-ում հրապարակված կադրում Սիրունը կրում է ամառային երկնագույն կիսատաբատ, ճերմակ շապիկ։ Նա հավաքել է գեղեցիկ գանգուրները, առանց շպարի է։ Սիրունի կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Լուսանկարներն արված են Միկինոս կղզում։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Սիրունը կրում էր սեւ եւ վարդագույն երանգների համադրությամբ զգեստ։ Նա գեղեցիկ հավաքել էր վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել էին մեծ ու վառ երանգի ականջօղերը։ Հրապարակմանը կից Սիրունը գրառում չէր կատարել։