Տղամարդու բնավորությունն ըստ հոնքերի

21:12   18 մայիսի, 2020

Ծայրերում դեպի ներքեւ կլորացող լայն հոնքերը խոսում են այն մասին, որ դրանց «տերը» կենսուրախ եւ ոչ ագահ մարդ է, որը հումորի հրաշալի զգացում ունի, կյանքի լավատեսական հայացքներ  եւ միաժամանակ իրատես է:  

Երկար եւ հարթ հոնքերը այն մասին են խոսում, որ ձեր դիմաց ինտելեկտուալ է, շատ է կարդում, ի վիճակի է զրուցել ցանկացած թեմայով, ինչի արդյունքում հաճախ ընկերախմբի սիրելին է: 

Խիտ աճած հոնքերը ձեզ կզգուշացնեն, որ տղամարդը շատ խանդոտ է, նրանում նույնքան ուժեղ զարգացած է սեփական արժանապատվության զգացումը: 

Աղեղնաձեւ, իրարից հեռու տեղադրված հոնքերը վկայում են այն մասին, որ տղամարդու տվյալ տեսակը ուրախ մարդ է, սիրում է լավ եւ համեղ ուտել, անտարբեր չէ զվարճանքների հանդեպ: 

Քաջության եւ աներեւակայելի առատաձեռնության վկայություն են համարվում տղամարդկային հոնքերը, որոնց արտաքին ծայրերը մի քիչ վեր են բարձրացված: Նման տղամարդն իսկական զորահրամանատար է, որը հաղթանակ եւ ճանաչում է տենչում, բայց միաժամանակ վճռական է իր գործողություններում, հատկապես եթե խոսքը կնոջ սիրտը նվաճելու մասին է: 

Այն տղամարդիկ, որոնք կարճ հոնքեր ունեն, կարճ հիշողություն ունեն, ընդ որում` ցանկացած իմաստով:  Եթե հոնքերը խիտ են, դրա տերը բուռն խառնվածքով մարդ է` պայթուցիկ բնավորությամբ:  Այն մասին, որ տղամարդը մանկամիտ է, ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր խնդիրները, ձեզ կասեն նրա տնակաձեւ հոնքերը: 

Անհնազանդ հոնքերը, դուրս ցցված եւ խոզանակաձեւ, մատնում են ուղղամիտ, վեճի, իր արդարացիությունն ապացուցելու սիրահար մարդու բնավորությունը` նույնիսկ այնտեղ, որտեղ դա լիովին անիմաստ է: Նման մարդը դժվարությամբ է համաձայնում փոխզիջման: 

Բարձր տեղադրված հոնքերի տերերն ամենից հաճախ աներեւակայելիորն հաջողակ մարդիկ են, ոմանք նույնիսկ մտածում են, որ դրանում ինչ-որ կախարդանք կա: Հոնքերի նման տեղադրությունը  պատճառ է դարձել նպատակասլացության եւ իրենց նպատակներին հասնելու ցանկության. այստեղից էլ` աներեւակայելի հաջողությունը:  

Մարդուն մեծ ճշգրտությամբ բնորոշում են չափազանց ցածր տեղադրված հոնքերը: Նման արտաքին նշանը վկայում է այն մասին, որ մարդը երկրային է, իր դատողություններում եւ հայացքներում պարզամիտ: 

Նման փոքր խորամանկությունները կօգնեն ավելի լավ կողմնորոշվել նրանց առումով, ովքեր ուզում են ծանոթանալ ձեզ հետ, ում հետ տեղի է ունենալու առաջին ժամադրությունը եւ թե ինչպես իրեն պահել այդ ընթացքում, իսկ ամուսնացած կանանց համար սիրելի ամուսնու հոնքերի ձեւը գուցե պատասխան դառնա շատ հարցերի համար: 

 

Աղբյուրը` La Viva.ru



© NEWS.am STYLE