Ցածր կալորիական սննդակարգ

17:14   17 մայիսի, 2020

Չնայած անվանմանը, այս սննդակարգի հիմնական սկզբունքը ոչ թե կալորիաների նվազումն է, այլ ածխաջրերի քանակության կտրուկ կրճատումը: Չնայած դրա մեջ կալորիաները շատ քիչ են: Այս սննդակարգը հնարավորություն կտա մեկ շաբաթում նիհարել 3-4 կգ-ով: Խորհուրդ է տրվում շատ ջուր խմել եւ օգտագործել  С վիտամին: Սննդակարգը կարելի է կրկնել 2 շաբաթից ոչ շուտ:

Առաջին նախաճաշ

Մի բաժակ թեյ կամ սեւ սուրճ:

Երկրորդ նախաճաշ

40 գ պանիր կամ 100 գ կաթնաշոռ:

Ճաշ

Պինդ եփած ձու, 120 գ միս, որը պատրաստվել է առանց յուղի եւ ճարպի: 

Հետճաշիկ

Մի բաժակ թեյ կամ առանց շաքարի սուրճ: 

Ընթրիք

120 գ խաշած միս, բանջարեղենի աղցան բուսական յուղով:

Քնից առաջ

Մի բաժակ անանուխի թուրմ: 

 

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE