Նիքի Մինաժը տաս տարվա ընթացքում առաջին անգամ գլխավորել է Billboard Hot 100-ը

10:35   13 մայիսի, 2020

Ամերիկացի երգչուհի Նիքի Մինաժն ավելի քան տաս տարի սպասել է, որ իր կատարած կոմպոզիցիաներից մեկը կրկին հայտնվի Billboard Hot 100 հեղինակավոր երաժշտական հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, հայտնում է Billboard-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ նա այդ արդյունքին կարողացել է հասնել երգչուհի Doja Cat-ի «Say so» երգի պարային ռեմիքսի ձայնագրությանը մասնակցելու շնորհիվ։ Այս շաբաթ երգչուհիները երգի այս տարբերակով վեցերերոդ հորիզոնականից հասել են առաջինին։

«Չեմ կարողանում բառեր ընտրել՝ ասելու համար, թե որքան շնորհակալ եմ ձեզ, որ նախորդ շաբաթ այդքան ջանասիրաբար աջակցել եք այս աշխատանքին՝ մեզ օգնելու համար մտնել պատմության մեջ»,- Instagram-ում գրել է Մինաժը։

Ռեփերին հաջողվել է ցանկը գլխավորել 109-րդ փորձից (հենց այդքան երգ է նա թողարկել այդ ընթացքում)։ Նախկինում Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում է եղել 2010թ.-ին, երբ ռեփեր Լիլ Ուեյնի հետ կատարել է «Knockout» կոմպոզիցիան։

Աղբյուրը՝ Billboard, «ՌԻԱ Նովոստի» 

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE