Ռեգինա Տոդորնեկոն ընտանեկան բռնության դեմ պայքարի ֆոնդին ռեկորդային գումար է փոխանցել

12:17   13 մայիսի, 2020

Ընտանեկան բռնության մասին կտրուկ արտահայտությունների հետ կապված միջադեպից հետո Ռեգինա Տոդորենկոն որոշել է իր համբավը վերականգնել այս խնդրի մասին վավերագրական ֆիլմով։ Հեռուստահաղորդավարուհու համար սա բավական չէ եղել, եւ նա բարեգործությամբ է զբաղվել։ Կորցնելով խոշոր ապրանքանիշերի հետ գրեթե բոլոր գովազդային պայմանագրերը՝ Տոդորենկոն բռնությունից տուժածներին օգնության կենտրոնին՝ «Ոչ բռնությանը», երկու մլն ռուբլի է նվիրաբերել։

Super-ը, վկայակոչելով կազմակերպության ներկայացուցիչներին, նշում է, որ սա նրանց պատմության ընթացքում ամենամեծ նվիրաբերությունն է։ Ռեգինան նաեւ խոստացել է իր YouTube-յան ալիքի եկամուտներն ուղղել ֆոնդերին, որոնք օգնում են բռնության զոհերին։

Հիշեցնենք՝ Ռեգինա Տոդորենկոյի շուրջ սկանդալը բռնկվել է ընտանեկան բռնության զոհերի մասին նրա արտահայտություններից հետո, որոնց նա մեղադրել է նրանում, որ նրանք չեն մտածում տղամարդկանց այդ պահվածքի պատճառների մասին։ «Իսկ դու չե՞ս մտածել՝ ինչու է նա քեզ ծեծում։ Իսկ ի՞նչ ես դու արել նրա համար, որ նա քեզ չծեծի։ Ի՞նչ ես դու արել, որ նա քեզ չհարվածի»,- ուղիղ եթերի ընթացքում ասել էր Ռեգինա Տոդորենկոն։ Այս արտահայտությունները քննադատել էին հանրությունն ու գործընկերները, եւ Ռեգինան ստիպված է եղել ներողություն խնդրել որոշ ձեւակերպումների համար։ Սակայն հալածանքն այլեւս հնարավոր չէր դադարեցնել…



© NEWS.am STYLE