Մերի Երեմյանի գարնանային կերպարը

13:41   13 մայիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մերին բեժ գույնի տաբատ է կրում, կապույտ բլուզ։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել բնական շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին բաց գույնի բլուզ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նուրբ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Մերին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE