«Պայծառ». Էլեն Ասատրյանի ոճային կերպարը

16:39   13 մայիսի, 2020

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, սեւ գույնի, ոճային բաճկոն։ Էլենն արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Պայծառ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մեջքի հատվածում բաց հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը՝ ընդգծելով շուրթերը։ Մեկնաբանություններում Էլեն Ասատրյանը դիմել էր հետեւորդներին՝ հարցնելով, թե ինչպիսի մարդ է նրանց կարծիքով։



© NEWS.am STYLE