«Որտե՞ղ է կարանտինն ավարտվել». Արմինկայի նոր լուսանկարը

10:41   14 մայիսի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին վանդակավոր վերնաշապիկ է կրում։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Արմինկան կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ «Որտե՞ղ է կարանտինն ավարտվել: Մեզ մոտ կարծես երկարաձգվում է»,- մեկնաբանություններում հետեւորդներին դիմել է երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր որդու հետ, նրանք ջերմ գրկախառնված էին։ Արմինկան, որը լուսանկարը հրապարակել էր Մոր օրվա առիթով, ջերմ մեկնաբանել է կադրերը։ «Մամա լինելն իմ ամենամեծ նվերն ու օրհնությունն է, իմ ամենամեծ հաղթանակը»,- գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE