Հանդիսատեսը լրջորեն քննադատել է Թոմ Հարդիի մասնակցությամբ «Սպիով դեմքը» ֆիլմը

10:16   14 մայիսի, 2020

Համացանցում հրապարակվել են «Սպիով դեմքը» նոր ֆիլմի վերաբերյալ քննադատների կարծիքները. ժապավենում անճանաչելի Թոմ Հարդին մարմնավորում է տարեց Ալ Կապոնեի կերպարը։ Հարդիի մասնակցությամբ նոր ֆիլմի գնահատականները բավական ծանր են, եւ սարսափեցրել են դերասանի երկրպագուներին։

Rotten Tomatoes կայքում ժապավենը բարձր է գնահատել հանդիսատեսի կեսը եւ քննադատների միայն մեկ երրորդը, IMDb պարտալում «Սպիով դեմքը» ֆիլմին 10 միավորից 5,5 են հատկացրել։ «Ես սիրում եմ գանգստերական ֆիլմեր, ես Թոմ Հարդիի մեծ երկրպագուն եմ, այնպես որ, ես այս ֆիլմը սիրելու բոլոր պատճառներն ունի։ Բայց ոչ։ Հիմնական պատճառը՝ այն ձանձրալի է, անօգուտ ու անհետաքրքիր»,- գրել է հանդիսականներից մեկը։

Քննադատների մեծ մասը համաձայնել է, որ ռեժիսորին հաջողվել է փոխանցել մռայլ ու տհաճ մթնոլորտը (ամեն դեպքում, ֆիլմում ցուցադրում են ծանր հիվանդ մարդու, որը տառապում է դեմենցիայով ու այլ հիվանդություններով), ինչպես նաեւ ինչ-որ արժեքավոր բան ստեղծել 2015թ.-ին «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի ձախողումից հետո։

 



© NEWS.am STYLE